Հորմուզի նեղուցը բաց է, Իրանը վերահսկում է դրանով ընթացող նավագնացությունը․ Բաղայի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հորմուզի նեղուցը փակ չէ. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Հորմուզի նեղուցը փակ չէ, և այդտեղով ընթացող նավագնացությունը գտնվում է Իրանի զինված ուժերի վերահսկողության տակ»,- նշել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

Նա նաև անդրադարձել է միջուկային բանակցությունների թեմային, նշելով, որ Իրանը երբեք չի վստահել Միացյալ Նահանգներին, և բանակցությունները ընթացել են անվստահության մթնոլորտում։

«Ստեղծված իրավիճակի համար պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Միացյալ Նահանգները»,- ընդգծել է Բաղային։

Leave a comment