Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը եւս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից․ Տիգրան Աբրահամյան

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը եւս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից։ Սակայն մենք վճռական ենք մեր պայքարում, քանի որ սա տեսակի պայքար է։ Մեր պայքարը հանուն է, ոչ թե ընդդեմ։

Հանուն մեր հավատքի, հանուն մեր ինքնության, հանուն արդարության, հանուն ազգային արժեքների վրա հիմնված պետություն ունենալու։ Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն, և մենք՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ, բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը։ Կա՛մք, պայքա՛ր, հաղթանա՛կ։ Ազատություն Սամվել Կարապետյանին։

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment