Իրանի դեմ այս պատերազմն, իրականում, հենց ցավին դիմանալու կամ դիմակայունության շեմերի պայքար է․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

Աշխարհում ոչ մի տրամաբանող անձ չի կասկածում, որ ԱՄՆ-ի բանակը թվաքանակով և տեխնիկական հագեցվածությամբ անհամեմատ գերազանցում է իրանական ԶՈւ-երին։

Բայց արդի աշխարհում նման առավելությունը, որպես կանոն, հավասարակշռվում է անզուգաչափ հակադարձումով, ինչն էլ Իրանը հիմա փորձում է անել։

Բժշկության մեջ կա, ցավին դիմանալու շեմի հասկացություն, որը տարբեր անձանց մոտ տարբեր է և անկախ ֆիզիկական ուժից։ Սա երկրների պարագայում, միգուցե, պետք է կոչել դիմակայունության շեմ։

Իրանի դեմ այս պատերազմն, իրականում, հենց ցավին դիմանալու կամ դիմակայունության շեմերի պայքար է, այլ ոչ թե՝ ում ռումբն է ավելի խոշոր և մահաբեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment