«Վաշինգտոնի գագաթնաժողովի ամենակարևոր արդյունքներից մեկը Զանգեզուրի միջանցքի հիմքը դնելն էր». Ադրբեջանի վարչապետ

Քաղաքականություն

13.03.2026 | 14:46

Վաշինգտոնի գագաթնաժողովի ամենակարևոր արդյունքներից մեկը դարձել է Զանգեզուրի միջանցքի հիմքը դնելն էր։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Նա ասել է, թե 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի առաջնորդների մասնակցությամբ կայացած գագաթնաժողովը հնարավորություն է տվել ձևավորել նոր աշխարհաքաղաքական իրողություններ տարածաշրջանում և ստեղծել բարենպաստ պայմաններ՝ կայուն խաղաղության և զարգացման համար։

«Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ամենակարևոր արդյունքներից մեկը «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղու» (TRIPP)՝ Զանգեզուրի միջանցքի հիմքը դնելն էր։ Այս բազմամոդալ երթուղին կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապը, ինչպես նաև կնպաստի մեր երկրով անցնող միջազգային տրանսպորտային և տարանցիկ երթուղիների դիվերսիֆիկացիային»,- հայտարարել է Ասադովը։

Հավելենք, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն օգտագործված չէ։ Դրանցում նշվում է «Թրամփի ուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան, ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ շարունակում են «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment