Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածքը հատած բալիստիկ հրթիռը չեզոքացվել է Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հակահրթիռային պաշտպանության միջոցների կողմից։
«Վճռականորեն և առանց վարանելու ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները մեր երկրի տարածքին և օդային տարածքին ուղղված ցանկացած սպառնալիքի դեմ։ Խորհրդակցություններ են ընթանում շահագրգիռ երկրի հետ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզաբանելու համար»,- նշել է նախարարությունը։
Ավելի վաղ, թուրքական լրատվամիջոցներում հաղորդագրություններ են տարածվել այն մասին, որ թուրքական ՀՕՊ համակարգերը որսացել են Իրանից արձակված ևս մեկ հրթիռ։