Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռ է չեզոքացվել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածքը հատած բալիստիկ հրթիռը չեզոքացվել է Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հակահրթիռային պաշտպանության միջոցների կողմից։

«Վճռականորեն և առանց վարանելու ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները մեր երկրի տարածքին և օդային տարածքին ուղղված ցանկացած սպառնալիքի դեմ։ Խորհրդակցություններ են ընթանում շահագրգիռ երկրի հետ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզաբանելու համար»,- նշել է նախարարությունը։

Ավելի վաղ, թուրքական լրատվամիջոցներում հաղորդագրություններ են տարածվել այն մասին, որ թուրքական ՀՕՊ համակարգերը որսացել են Իրանից արձակված ևս մեկ հրթիռ։

Leave a comment