Թրամփը G7-ի առաջնորդներին ասել է, որ Իրանը «պատրաստ է հանձնվել»․ Axios

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դոնալդ Թրամփը G7-ի առաջնորդներին ասել է, որ Իրանը «պատրաստ է հանձնվել», հայտնում է Axios-ը։

Հրապարակման համաձայն՝ G7-ի առաջնորդների հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իրավիճակը զարգանում է Միացյալ Նահանգների օգտին։

«Ես ազատվել եմ քաղցկեղից, որը սպառնում էր մեզ բոլորիս», – ասել է Թրամփը՝ անդրադառնալով Իրանի դեմ ուղղված գործողություններին։

Միևնույն ժամանակ, աղբյուրների համաձայն, ԱՄՆ նախագահը նշել է, որ Թեհրանում ներկայումս կարող է չլինել հստակ ղեկավարություն, որը կարող է որոշում կայացնել կապիտուլյացիայի մասին։

«Ոչ ոք չգիտի, թե ով է առաջնորդը հիմա, ուստի չկա ոչ ոք, ով կարող է կապիտուլացիա հայտարարել», – նշել է նա։

Ինչպես նշում է Axios-ը, քննարկման ընթացքում G7-ի առաջնորդները կոչ են արել Թրամփին հնարավորինս շուտ դադարեցնել պատերազմը և ապահովել նավագնացության անվտանգությունը Հորմուզի նեղուցում, որպեսզի առևտրային նավերը կարողանան վերսկսել իրենց բնականոն գործունեությունը։

Leave a comment