Հնդկաստանում ներկայացվել է անօդաչու սարք, որը կարող է աշխատել և՛ օդում, և՛ ջրի տակ

Հնդկաստանում ներկայացվել է AVATAAR անվանումով անօդաչու սարք, որը կարող է աշխատել միաժամանակ երկու միջավայրում՝ օդում և ջրի տակ։ Սարքը մշակվել է AquaAirX ստարտափի կողմից։ Դրոնը օդ է բարձրանում ինչպես սովորական քառակոպտեր, հասնում է նախատեսված կետին, վայրէջք է կատարում ջրի մակերևույթին, այնուհետև սուզվում է և շարունակում իր առաքելությունը արդեն ջրի տակ։ Սա հնարավորություն է տալիս մեկ գործողության ընթացքում արագ անցնել մեկ միջավայրից մյուսը։

Սարքը նախատեսված է ծովային սահմանների վերահսկման, ստորջրյա ենթակառուցվածքների ուսումնասիրության և որոնողափրկարարական գործողությունների համար։ Այն կարող է կատարել ստուգումներ, տվյալներ փոխանցել օպերատորին և կազմել ստորջրյա օբյեկտների եռաչափ (3D) քարտեզներ։

Դրոնի կառուցվածքը պատրաստված է կոռոզիայի նկատմամբ դիմացկուն ածխաթելից (carbon fiber), իսկ ջրի տակ կապի համար օգտագործվում է ակուստիկ մոդեմ։ Նախատիպը արդեն անցել է առաջին փորձարկումները։

Թատերաբեմ

Leave a comment