Տավուշի մարզի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են առգրավել


Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում մարտի 6-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Չինարի գյուղի 35-ամյա բնակիչը տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում։


 


ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունները հաստատվեցին։


 


Նախաձեռվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ առանձնատանը հայտնաբերվել և առգրավվել է մարտական հրացան, ատրճանակ, նռնակներ, սվին դանակ, տարբեր տրամաչափի 44 փամփուշտ։


 


Կազմված փաստաթղթերը ներկայացվել է նախաքննական մարմին։

Leave a comment