Իրանը Թրամփի խոսքերը անվանել է դատարկ սպառնալիքներ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Նա իր X սոցիալական ցանցի էջում հայտարարել է, որ Թրամփի ավելի կոշտ հարվածներ հասցնելու մասին խոսքերը դատարկ սպառնալիք է անվանել։

«Աշուրա սիրող իրանական ժողովուրդը չի վախենում ձեր դատարկ սպառնալիքներից, ձեզանից ավելի հզորները չեն կարողացել ջնջել նրանց, այնպես որ, զգույշ եղեք, ինքներդ չկորչեք»,- գրել է նա։

Նշենք, որ Թրամփը սպառնացել է «20 անգամ ավելի ուժեղ» ռմբակոծել Իրանը, եթե Թեհրանը քայլեր ձեռնարկի Հորմուզի նեղուցը փակելու համար։

Leave a comment