Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նավթի մատակարարման հետ կապված որոշակի երկրների նկատմամբ պատժամիջոցները վերացնելու իր որոշման մասին՝ գները վերահսկելու նպատակով։
«Մենք վերացնում ենք նավթի հետ կապված մի շարք պատժամիջոցներ՝ գները իջեցնելու համար։ Այսինքն մենք վերացնում ենք որոշակի երկրների նկատմամբ պատժամիջոցներ, բայց մենք դրանք վերացնելու ենք մինչև իրավիճակը բարելավվի», – ասել է Թրամփը։
Նա չի մանրամասնել, թե որ երկրներին է նկատի ունեցել։ Սպիտակ տան գործող նախագահը չի բացառել այն հնարավորությունը, որ ԱՄՆ-ն կարող է կրկին վերականգնել այդ պատժամիջոցները։ Նա նաև նավթի գների աճը անվանել է արհեստական։