Թեհրանը TRIPP-ի հարցում չի բավարարվի միայն «երրորդ կողմերի» հավաստիացումներով, թե նախագիծն անվտանգ է Իրանի համար. Էսմայիլ Բաղայի

Armenia Sputnik. Թեհրանը TRIPP-ի հարցում չի բավարարվի միայն «երրորդ կողմերի» հավաստիացումներով, թե նախագիծն անվտանգ է Իրանի համար. ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային այսպես է արձագանքել՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանի պարզաբանումները բավարար են, որ «Թրամփի երթուղին» չի ոտնահարում Իրանի շահերը։

«Մենք շեշտել ենք՝ Իրանի սահմանների մոտ որևէ ռազմական կամ ուժային կառույցի ներկայությունն անթույլատրելի է։ Երևանը մեզ տվել է անհրաժեշտ երաշխիքները։ Հայաստանի հետ ունենք շատ լավ հարաբերություններ և բարձր փոխվստահություն, բայց երրորդ կողմերին, բնականաբար, չենք վստահում»,– ընդգծել է Բաղային։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment