Իսրայելը հայտարարել է, որ Թեհրանի ուղղությամբ հարվածների հերթական շարքն է սկսել

https://arm.sputniknews.ru/20260310/israjely-hajtararel-e-vor-tehrani-ughghutjamb-harvatsneri-hertakan-sharqn-e-sksel-99673351.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99393308_0:185:960:905_1920x0_80_0_0_874dbf3b1989493113da1a5d904765e7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իսրայել, ամն, իրանի իսլամական հանրապետություն

իսրայել, ամն, իրանի իսլամական հանրապետություն

Բաժանորդագրվել

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ:

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Իսրայելն Իրանի թիրախների ուղղությամբ հարվածների նոր ալիք է սկսել։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը։

«Իսրայելի պաշտպանության բանակը Թեհրանի թիրախներին հարվածելու ալիք է սկսել»,– ասված է ՑԱԽԱԼ-ի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:

Leave a comment