Ինչպես է «Արցախի բալիկներ» համույթը պահպանում արցախյան բարբառն ու ավանդույթները

https://arm.sputniknews.ru/20261020/inchpes-e-arcakhi-balikner-hamujty-pahpanum-arcakhjan-barbarn-u-avandujtnery-108215937.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108220992_233:0:1673:1080_1920x0_80_0_0_41c2d8eb21cfaea4a1295da349515243.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արցախ, երեխա, համույթ, «արցախի բալիկներ» համույթ, տեսանյութ, տեսանյութեր, գայանե հարությունյան, видео

հայաստան, արցախ, երեխա, համույթ, «արցախի բալիկներ» համույթ, տեսանյութ, տեսանյութեր, գայանե հարությունյան, видео

Բաժանորդագրվել

«Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթը, տեղահանությունից հետո վերակազմավորվելով Երևանում, շարունակում է իր մշակութային առաքելությունը։

«Արցախի բալիկներ» համույթն իր վերածնունդն է ապրում Երևանում. չնայած 2023 թվականի բռնի տեղահանության պատճառած դժվարություններին` կոլեկտիվը վերսկսել է փորձերն ու պատրաստվում է մեծ բեմ բարձրանալ։ Համույթի գեղարվեստական ղեկավար Գայանե Հարությունյանը Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդաշարի շրջանակում պատմեց «Արցախի բալիկներ»–ի նպատակի ու ծրագրերի մասին։

«Մեր նպատակն է տեղահանումից հետո պահպանել, սերնդեսերունդ փոխանցել մեր ավանդույթները, մեր արցախյան բարբառով երգերը, պարերը և շարունակել մեր գործունեությունը»,– ասաց Հարությունյանը։

«Արցախի բալիկներ»–ը հիմնադրվել է 1989 թվականին Սերգեյ Հարությունյանի կողմից։ Իր 37-ամյա պատմության ընթացքում համույթն անցել է արցախյան շարժման և պատերազմական տարիների ծանր փորձությունների միջով։ Գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ նույնիսկ ամենադժվար օրերին երեխաները կատարել են իրենց յուրօրինակ առաքելությունը։

«Այդ ժամանակաշրջանում մեր մանուկները երգում էին այնտեղ, որտեղ պետք էր՝ նկուղներում, զորամասերում, սփոփելով մեր մայրիկներին. պատկերացրեք նկուղ, խավար, բայց այդ փոքրիկները երգում են Արցախի մասին», – ասաց նա։

Հատկանշական է, որ հայկական էստրադայի այնպիսի հայտնի արտիստներ, ինչպիսիք են Անդրեն, Ռազմիկ Ամյանն ու Տաթևիկ Բալայանը, իրենց առաջին ստեղծագործական քայլերն արել են հենց այս կոլեկտիվում։

Համույթը Երևանում վերակազմավորվել է «Դիալոգ» ՀԿ-ի նախագահ Յուրի Նավոյանի աջակցությամբ։ Հարությունյանը շեշտեց՝ սա միայն երգ ու պար չէ, այլև հոգիներ բուժող ու արմատներին կապող մշակութային վահան։

«Մեզ մոտ սկզբունքորեն հավաքվում են միայն Արցախի երեխաները. դա մի միջավայր է, որտեղ մենք կարողանում ենք իրար հետ շփվել, խոսել Արցախի բարբառով ու չկտրվել արմատներից», — ընդգծեց նա։

Այժմ համույթը պատրաստվում է առաջիկա խոշոր միջոցառմանը։ Հոկտեմբերի 19-ին Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կայանալու է Առնո Բաբաջանյանի 105-ամյակին նվիրված մեծ համերգ։

Գայանե Հարությունյանը հավելեց նաև, որ հոկտեմբերյան համերգին հաջորդելու են ամանորյա և գարնանային նոր ծրագրերը։

Leave a comment