Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Թուրքիայի օդային սահման հատած հրթիռների հարցը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրանի գործերին միջամտելը և տարածաշրջանում եղբայրական երկրներին ուղղված հարվածները համարում է անօրինական։

Նա ընդգծել է, որ եղբայրական երկրներին ուղղված հարվածները ոչ մի կողմի համար օգտակար չեն և պետք է դադարեցվեն։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ նրանք քննարկել են նաև Թուրքիայի օդային տարածքում ևս մեկ իրանական բալիստիկ հրթիռի խոցման թեման։

Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան տուժում է այն հակամարտություններից, որոնց ինքը չի մասնակցում՝ նշելով, որ անկախ պատճառներից՝ օդային տարածքի խախտումը չի կարող արդարացվել, և Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դրա դեմ պայքարելու համար։

Իր հերթին Փեզեշքիանը հայտարարել է, որ Թուրքիայի օդային տարածք մտած հրթիռները չեն արձակվել Իրանի տարածքից։ Նա վստահեցրել է, որ միջադեպի վերաբերյալ լիարժեք հետաքննություն կանցկացվի։

Leave a comment