Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի՝ Աբդալլահ թագավորի անվան ֆինանսական թաղամասում գտնվող Aramco-ի աշտարակը վնասվել է հութիների հրթիռային հարձակումից հետո։
Ինչպես հայտնում է AFP-ն, հարձակման փորձի հետևանքով շենքին հարվածել են բեկորներ՝ պատճառելով աննշան վնասներ։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարել էր եմենյան շարժման արձակած հրթիռները որսալու մասին։