Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին՝ Իրանի Գերագույն առաջնորդ ընտրվելու առթիվ։ Համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Ձերդ գերազանցություն Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ, այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին… ընդունեք անկեղծ շնորհավորանքներս՝ Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ», — ասված է հաղորդագրության մեջ։