Մակրոնը կոչ է արել Իրանի նախագահին դադարեցնել Մերձավոր Արևելքի երկրների վրա հարձակումները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են անցկացրել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման և դիվանագիտական լուծումներ գտնելու վերաբերյալ։ Մակրոնը շեշտել է, որ Իրանը պետք է անհապաղ դադարեցնի հարվածները տարածաշրջանի երկրների դեմ և երաշխավորի նավագնացության ազատությունը՝ վերջ տալով Հորմուզի նեղուցի փաստացի փակմանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնն իր մտահոգությունն է հայտնել Իրանի միջուկային ու բալիստիկ հրթիռների ծրագրերի և տարածաշրջանային ապակայունացնող գործողությունների կապակցությամբ, որոնք նա համարել է ներկայիս ճգնաժամի հիմնական պատճառ։ Մակրոնի ձևակերպմամբ՝ ստեղծված իրավիճակում դիվանագիտական լուծումն առավել քան անհրաժեշտ է էսկալացիան կանգնեցնելու և խաղաղությունը պահպանելու համար։

***

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրներին երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։

The post Մակրոնը կոչ է արել Իրանի նախագահին դադարեցնել Մերձավոր Արևելքի երկրների վրա հարձակումները appeared first on CIVILNET.

Leave a comment