Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ պատարագին հնչել է Վեհափառի անունը

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում մասնակցել է Սուրբ եւ անմահ պատարագի:

24News-ի հետ զրույցում Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան Սրբազանը հայտնեց. «Սուրբ և Անմահ պատարագի ընթացքում հնչել է Վեհափառ Հայրապետի անունը, այլ կերպ չէր էլ լինի»։

Հովնան Սրբազանն ասաց նաև, որ իրավապահներից որևէ մեկը նախապես չի եկել, քահանաների հետ չի խոսել:

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է պատարագի ողջ ընթացքին, դուրս է եկել ավարտից մի քանի րոպե շուտ:

Հասմիկ Սարգսյան

–00—ՅՄ

Leave a comment