Իրանի գերագույն առաջնորդի ընտրության հարցում Փորձագետների խորհրդում կոնսենսուս կա

https://arm.sputniknews.ru/20260308/irani-geragujn-arajnvordi-yntrutjan-harcum-pvordzagetneri-khvorhrdum-kvonsensus-ka-99612838.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99379712_143:0:1280:853_1920x0_80_0_0_728790400a5dc0a6b85e9239f5713f2a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, այաթոլլա ալի խամենեի, ընտրություններ

իրանի իսլամական հանրապետություն, այաթոլլա ալի խամենեի, ընտրություններ

Բաժանորդագրվել

Միաժամանակ Փորձագետների խորհրդի ներկայացուցիչը նշել է, որ դեռ որոշակի խոչընդոտներ կան, որոնք անհրաժեշտ է հաթահարել։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Փորձագետների խորհուրդը կոնսենսուսի է հասել Իրանի գերագույն առաջնորդի ընտրության հարցում։ Այս մասին հայտարարել է այդ ասամբլեայի անդամ Մոհամմադ Մահդի Միրբաղերին։

«Փորձագետների խորհրդի հարգարժան անդամներն այս օրերին ջանքեր են գործադրել գերագույն առաջնորդի հարցում կողմնորոշվելու համար և չեն ձախողել։ Փառք Աստծո, ձևավորվել է հաստատուն և միակամ կարծիք, որը մեծամասնության տեսակետն է»,-նրա խոսքեր մեջբերում է Mehr գործակալությունը։

Միաժամանակ Միրբաղերին նշել է, որ դեռ որոշակի խոչընդոտներ կան, որոնք անհրաժեշտ է հաղթահարել։

Ավելի վաղ Փորձագետների խորհրդի անդամ Ահմադ Խաթամին հայտարարել էր, որ Իրանում կողմնորոշվել են երկրի գերագույն առաջնորդի պաշտոնի հնարավոր թեկնածուների հարցում և մոտ են առաջին իսկ հնարավորության դեպքում Ալի Խամենեիի հաջորդին վերջնականապես ընտրելուն։

Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Leave a comment