Ծովակ բնակավայրի ճանապարհին Վարդենիսի բժշկական կենտրոնի տնօրենին 2 երիտասարդներ են ծեծի ենթարկել․ Shamshyan.com

Shamshyan.com. Նոյեմբերի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնի ծառայողը Ծովակ բնակավայրի ճանապարհի եզրին նկատել է, որ վիճաբանություն է տեղի ունենում։

Շահեն Շ․-ին և նրա հետ վիճաբանող երկու երիտասարդներին տեղափոխել են ոստիկանության Վարդենիսի բաժին։

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողներին Շահեն Շ․-ն հայտնել է, որ աշխատանքից տուն վերադառնալիս իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի հետևից լույսերը թարթելով՝ կանգնեցրել է «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որին դեմքով ճանաչում է։ Վերջինս նույն օրը, իր կողմից հիվանդանոցում հետազոտվող կնոջը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Լիլիթ Մ․-ին դիտողություն անելու հետ կապված, վիճաբանել է իր հետ, որից հետո նա ընկերոջ հետ հարձակվել է իր վրա, ծեծի ենթարկել, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Այնուհետև հրել, գցել են գետնին և շարունակել հարվածել։ Ծեծկռտուքը դադարեցվել է միայն ոստիկանության ծառայողների միջամտությունից հետո։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Շահեն Շ․-ին ծեծի են ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Սերժիկ Զ․-ն և նրա ընկեր 22-ամյա Խաչատուր Ե․-ն, ովքեր ոստիկանության Վարդենիսի բաժնում խոստովանել են կատարածը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շահեն Շ․-ն «Վարդենիս» բժշկական կենտրոնի տնօրենն է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment