https://arm.sputniknews.ru/20260308/astvats-pahpani-mer-majrerin-u-qujrerin-vehapary-shnvorhavvorel-e-marti-8y-99609783.html
Աստված պահպանի մեր մայրերին ու քույրերին. Վեհափառը շնորհավորել է Մարտի 8–ը
Աստված պահպանի մեր մայրերին ու քույրերին. Վեհափառը շնորհավորել է Մարտի 8–ը
Sputnik Արմենիա
Կաթողիկոսն ընդգծել է, որ այսօրվա անկայուն աշխարհում, երբ հայ ժողովուրդը ամենուր բազում դժվարություններ է կրում, շատ հոգսեր ծանրացած են նաև կանանց ուսերին։ 08.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-08T10:36+0400
2026-03-08T10:36+0400
2026-03-08T10:36+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/10/90185905_0:13:1200:688_1920x0_80_0_0_cfd0ac6244b7f27f2c7e15e93f1b738c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա` Մարտի 8–ի առիթով։Նա նշել է, որ այսօր ևս մի առիթ է մեծարելու կանանց, արժևորելու նրանց բարի ավանդը՝ շնորհալի, ազգասեր ու հայրենասեր սերունդներ դաստիարակելու գործում, ինչպես նաև նրանց գնահատելի ձեռքբերումները գիտության ու կրթության, տնտեսության, առողջապահության և այլ կարևոր ոլորտներում։«Այսօրվա անկայուն աշխարհում, երբ մեր ժողովուրդը ամենուր բազում դժվարություններ է կրում, շատ հոգսեր ծանրացած են նաև կանանց ուսերին, ովքեր իրենց ընտանիքների հոգատարության հետ մեկտեղ նվիրումով ու նախանձախնդրությամբ ջանքեր են ներդնում ազգային կյանքի առաջընթացի և մեր հայրենիքի զորացման համար»,–նշել է կաթողիկոսը։Նա աղոթք է բարձրացրել առ Աստված, որ նա խաղաղություն պարգևի աշխարհին ու մեր հայրենիքին և իր օրհնության ու շնորհների ներքո պահպանի հայ մայրերին ու քույրերին, որպեսզի հավատով և հույսով շարունակեն նպաստել հայ ժողովրդի բարօրությանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/10/90185905_98:0:1165:800_1920x0_80_0_0_dfefe2008d3f488905cfc01985d77481.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Բաժանորդագրվել
Կաթողիկոսն ընդգծել է, որ այսօրվա անկայուն աշխարհում, երբ հայ ժողովուրդը ամենուր բազում դժվարություններ է կրում, շատ հոգսեր ծանրացած են նաև կանանց ուսերին։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա` Մարտի 8–ի առիթով։
Նա նշել է, որ այսօր ևս մի առիթ է մեծարելու կանանց, արժևորելու նրանց բարի ավանդը՝ շնորհալի, ազգասեր ու հայրենասեր սերունդներ դաստիարակելու գործում, ինչպես նաև նրանց գնահատելի ձեռքբերումները գիտության ու կրթության, տնտեսության, առողջապահության և այլ կարևոր ոլորտներում։
«Այսօրվա անկայուն աշխարհում, երբ մեր ժողովուրդը ամենուր բազում դժվարություններ է կրում, շատ հոգսեր ծանրացած են նաև կանանց ուսերին, ովքեր իրենց ընտանիքների հոգատարության հետ մեկտեղ նվիրումով ու նախանձախնդրությամբ ջանքեր են ներդնում ազգային կյանքի առաջընթացի և մեր հայրենիքի զորացման համար»,–նշել է կաթողիկոսը։
Նա աղոթք է բարձրացրել առ Աստված, որ նա խաղաղություն պարգևի աշխարհին ու մեր հայրենիքին և իր օրհնության ու շնորհների ներքո պահպանի հայ մայրերին ու քույրերին, որպեսզի հավատով և հույսով շարունակեն նպաստել հայ ժողովրդի բարօրությանը։