https://arm.sputniknews.ru/20260306/iranum-dprvoci-vra-hardzakumn-irakanacvel-e-ame-um-teghakajvats-amn-razmakajanic-ihpk-99580401.html
Իրանում դպրոցի վրա հարձակումն իրականացվել է ԱՄԷ-ում տեղակայված ԱՄՆ ռազմակայանից. ԻՀՊԿ
Իրանում դպրոցի վրա հարձակումն իրականացվել է ԱՄԷ-ում տեղակայված ԱՄՆ ռազմակայանից. ԻՀՊԿ
Sputnik Արմենիա
ԻՀՊԿ-ն նոր մանրամասներ է հայտնել աղջիկների դպրոցին հասցված հարվածից, որի հետևանքով զոհվել են 170 երեխաներ և մանկավարժներ: 06.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-06T20:40+0400
2026-03-06T20:40+0400
2026-03-06T20:41+0400
իրանի իսլամական հանրապետություն
դպրոց
ամն
աշակերտ
աղջիկ
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
ռազմաբազա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99345941_0:78:1500:922_1920x0_80_0_0_68ed9e77e4e297a069cdaacf2fdae81c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Իրանի հարավում գտնվող դպրոցի վրա հարձակումը, որի ընթացքում հարյուրավոր երեխաներ են զոհվել, իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված ամերիկյան «Ալ-Դաֆրա» ավիաբազայից: Այս մասին հայտնում է «Fars» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությանը:Փետրվարի 28-ին այդ ռազմակայանից հարված էր հասցվել բալիստիկ հրթիռներով։ Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ դպրոցին հարվածել են երկու հրթիռով, և հարվածը եղել է կանխամտածված:Այսօր իրանական ուժերը կրկին հարձակվել են «Ալ-Դաֆրա» ավիաբազայի վրա: Իրանի կողմից արձակված և նախապես իրանական ԶԼՄ-ներով ցուցադրված հրթիռներից մեկի վրա գրված է. «Ի հիշատակ Մինաբի դպրոցի աշակերտուհիների»:Ավելի վաղ իրանական իշխանությունները զոհերի թվի վերաբերյալ այլ տվյալներ էին հայտնել: Մասնավորապես, Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտնել էր 171 զոհի մասին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99345941_84:0:1417:1000_1920x0_80_0_0_4ab5dca898643e3f25721e80548ac945.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, դպրոց, ամն, աշակերտ, աղջիկ, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), ռազմաբազա
իրանի իսլամական հանրապետություն, դպրոց, ամն, աշակերտ, աղջիկ, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), ռազմաբազա
ԻՀՊԿ-ն նոր մանրամասներ է հայտնել աղջիկների դպրոցին հասցված հարվածից, որի հետևանքով զոհվել են 170 երեխաներ և մանկավարժներ:
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Իրանի հարավում գտնվող դպրոցի վրա հարձակումը, որի ընթացքում հարյուրավոր երեխաներ են զոհվել, իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված ամերիկյան «Ալ-Դաֆրա» ավիաբազայից: Այս մասին հայտնում է «Fars» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությանը:
Փետրվարի 28-ին այդ ռազմակայանից հարված էր հասցվել բալիստիկ հրթիռներով։ Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ դպրոցին հարվածել են երկու հրթիռով, և հարվածը եղել է կանխամտածված:
Այսօր իրանական ուժերը կրկին հարձակվել են «Ալ-Դաֆրա» ավիաբազայի վրա: Իրանի կողմից արձակված և նախապես իրանական ԶԼՄ-ներով ցուցադրված հրթիռներից մեկի վրա գրված է. «Ի հիշատակ Մինաբի դպրոցի աշակերտուհիների»:
«Թիրախը դարձել է ԱՄԷ-ում գտնվող «Ալ-Դաֆրա» ավիաբազան, որն օգտագործվում է տարածաշրջանում ամերիկյան ուժերի կողմից: «Շաջարե Թայեբե» դպրոցի վրա հանցավոր հարձակումը, որի հետևանքով զոհվել է 165 աշակերտուհի, իրականացվել է հենց այդ բազայից»,-ասված է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ:
Ավելի վաղ իրանական իշխանությունները զոհերի թվի վերաբերյալ այլ տվյալներ էին հայտնել: Մասնավորապես, Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտնել էր 171 զոհի մասին: