Իրանում դպրոցի վրա հարձակումն իրականացվել է ԱՄԷ-ում տեղակայված ԱՄՆ ռազմակայանից. ԻՀՊԿ

https://arm.sputniknews.ru/20260306/iranum-dprvoci-vra-hardzakumn-irakanacvel-e-ame-um-teghakajvats-amn-razmakajanic-ihpk-99580401.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99345941_84:0:1417:1000_1920x0_80_0_0_4ab5dca898643e3f25721e80548ac945.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, դպրոց, ամն, աշակերտ, աղջիկ, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), ռազմաբազա

իրանի իսլամական հանրապետություն, դպրոց, ամն, աշակերտ, աղջիկ, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), ռազմաբազա

Բաժանորդագրվել

ԻՀՊԿ-ն նոր մանրամասներ է հայտնել աղջիկների դպրոցին հասցված հարվածից, որի հետևանքով զոհվել են 170 երեխաներ և մանկավարժներ:

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Իրանի հարավում գտնվող դպրոցի վրա հարձակումը, որի ընթացքում հարյուրավոր երեխաներ են զոհվել, իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված ամերիկյան «Ալ-Դաֆրա» ավիաբազայից: Այս մասին հայտնում է «Fars» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությանը:

Փետրվարի 28-ին այդ ռազմակայանից հարված էր հասցվել բալիստիկ հրթիռներով։ Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ դպրոցին հարվածել են երկու հրթիռով, և հարվածը եղել է կանխամտածված:

Այսօր իրանական ուժերը կրկին հարձակվել են «Ալ-Դաֆրա» ավիաբազայի վրա: Իրանի կողմից արձակված և նախապես իրանական ԶԼՄ-ներով ցուցադրված հրթիռներից մեկի վրա գրված է. «Ի հիշատակ Մինաբի դպրոցի աշակերտուհիների»:

«Թիրախը դարձել է ԱՄԷ-ում գտնվող «Ալ-Դաֆրա» ավիաբազան, որն օգտագործվում է տարածաշրջանում ամերիկյան ուժերի կողմից: «Շաջարե Թայեբե» դպրոցի վրա հանցավոր հարձակումը, որի հետևանքով զոհվել է 165 աշակերտուհի, իրականացվել է հենց այդ բազայից»,-ասված է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ:

Ավելի վաղ իրանական իշխանությունները զոհերի թվի վերաբերյալ այլ տվյալներ էին հայտնել: Մասնավորապես, Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտնել էր 171 զոհի մասին:

Leave a comment