Հայաստանում մեկնարկում է Global MedConsult միջազգային բժշկական կոնսիերժ ծառայությունը

Ազդարարվում է բացառիկ նախագծի՝ Global MedConsult միջազգային բժշկական կոնսիերժ ծառայության պաշտոնական մեկնարկը Հայաստանում: Նորարարական այս հարթակի գլխավոր առաքելությունն է մարդկային կյանքեր փրկելը՝ աշխարհի առաջատար բժշկությունը հայաստանցիների համար աննախադեպ արագ և մատչելի դարձնելու միջոցով:

Առողջական լուրջ խնդիրների բախվելիս պացիենտներն ու նրանց հարազատները հաճախ հայտնվում են տեղեկատվական քաոսում՝ կորցնելով կենսականորեն կարևոր ժամանակ ճիշտ մասնագետ որոնելու վրա: Global MedConsult-ը գալիս է վերացնելու այս անորոշությունը՝ ստանձնելով բուժման ամբողջական կազմակերպումն ու պացիենտի անմիջական ուղեկցումը՝ «զրոյական սթրեսի» սկզբունքով:

«Արդեն շուրջ 15 տարի ես օգնում եմ առողջական լուրջ խնդիրներ ունեցող հազարավոր մարդկանց ստանալ լավագույն բուժումը: Ես բազմիցս ականատես եմ եղել, թե ինչպես են նույնիսկ ֆինանսապես ապահովված մարդիկ հայտնվում անելանելի վիճակում՝ չիմանալով որտեղ և ինչպես արագ գտնել ճիշտ մասնագետի, — նշում է Global MedConsult-ի համահիմնադիր և տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: — Սա զուտ ընկերություն չէ, սա հուսալի կամուրջ է, որը պացիենտին կապում է ապաքինման իր լավագույն և ճիշտ ճանապարհի հետ: Մենք առաջարկում ենք ոչ թե պարզապես «լավ հիվանդանոց», այլ տվյալ հիվանդության գծով աշխարհի լավագույն  մասնագետներից մեկին»։

Ի՞նչ է առաջարկում Global MedConsult-ը.

  • Անհապաղ կապ լավագույնների հետ (3-5 աշխ. օրում). Ընկերությունը համագործակցում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսրայելի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Սինգապուրի և Հարավային Կորեայի առաջատար կլինիկաների և բժիշկների հետ: Ընդամենը 3-5 աշխատանքային օրվա ընթացքում գտնվում է անհրաժեշտ նեղ մասնագետը:
  • Ամբողջական լոգիստիկա և «Բժշկական կոնսիերժ». Փաստաթղթերի թարգմանություն, վիզաների ապահովում, տոմսերի ամրագրում, արտերկրում դիմավորում և անմիջական ուղեկցում: Պացիենտը կենտրոնանում է միայն իր առողջության վրա, մնացած ամեն ինչ հոգում է ընկերությունը:
  • Հեռավար խորհրդատվություն (Second Opinion). Բժշկական փաստաթղթերի պրոֆեսիոնալ թարգմանությունից հետո կազմակերպվում է տեսազանգ արտերկրի նեղ մասնագետի հետ՝ ապահովելով թարգմանություն և միջազգային ստանդարտներին համապատասխանող բուժման հստակ պլան մինչև երկրից մեկնելը:
  • Check-up և Վերականգնում. Խորը և ճշգրիտ հետազոտություն (1-2 օրում) աշխարհի լավագույն կլինիկաներում, ինչպես նաև բացառիկ մուտք դեպի առաջատար առողջարանային կենտրոններ:

Global MedConsult-ի ծառայությունները հասանելի են բոլորին՝ անկախ տարիքից և հիվանդության տեսակից: Ընկերությունը խստագույնս պահպանում է տվյալների գաղտնիության միջազգային ամենաբարձր ստանդարտները՝ ապահովելով պացիենտի բացարձակ անվտանգությունը:

Կապի և լրացուցիչ տեղեկությունների համար.

Անվճար նախնական խորհրդատվություն ստանալու կամ ընկերության ծառայություններին ծանոթանալու համար քաղաքացիները կարող են դիմել.

The post Հայաստանում մեկնարկում է Global MedConsult միջազգային բժշկական կոնսիերժ ծառայությունը appeared first on CIVILNET.

Leave a comment