Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«ՀայՓասի» գրասենյակներ քաղաքացիները կարող են դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ մամուլի քարտուղարը։
Մյուս ծառայությունների համար նախկինի նման պետք է դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակներ, որոնք արդեն գործում են ոչ թե անձնագրային ծառայություններ, այլ որպես Միգրացիայի և քաղաքացիության ծառայության մասնաճյուղեր։
Կարո՞ղ է մարզի բնակիչը դիմել Երևանի «ՀայՓասի» գրասենյակ
Անկախ քաղաքացու հաշվառման վայրից, կարող է անձը հերթագրվել և նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալ իրեն հարմար ցանկացած գրասենյակում։
ՆԳՆ մամուլի քարտուղարը նաև մանրամասնել է, թե ինչպես կարելի է ստանալ նոր կենսաչափական անձնագիր՝ առանց Հայաստան այցելելու։