ՌԴ զինվորականների մասին Կիևին տեղեկություններ փոխանցող 18-ամյա աղջիկ է ձերբակալվել

https://arm.sputniknews.ru/20260306/rd-zinvvorakanneri-masin-kievin-teghekutjunner-pvokhancvogh-18-amja-aghjik-e-dzerbakalvel-99547898.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/06/99546123_42:0:1482:1080_1920x0_80_0_0_c0c30c4d583c7f948758b9017b5ce7dc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութեր, տեսանյութ, դոնեցկ, ուկրաինա, видео

անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութեր, տեսանյութ, դոնեցկ, ուկրաինա, видео

Բաժանորդագրվել

Վոլնովախայի բնակչուհին Telegram-ի միջոցով Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին ՌԴ զինվորականների տեղակայման վայրի մասին տեղեկություններ է փոխանցել։

ԴԺՀ–ի 18-ամյա բնակիչ է ձերբակալվել, որը ուկրաինական հետախուզությանը ռուսաստանցի զինվորականների ու երիտասարդական կազմակերպությունների մասին տեղեկություններ է փոխանցել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԴԾ–ին։

«ՌԴ ԱԴԾ–ն Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում պետական դավաճանության մեջ կասկածվող ՌԴ քաղաքացու ապօրինի գործունեություն է կանխել», – ասվում է հաղորդագրության մեջ։

Վոլնովախայի բնակչուհին Telegram-ի միջոցով Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին ՌԴ զինվորականների տեղակայման վայրի, վարչական շենքերի և տեղի բնակիչների գտնվելու վայրի մասին տեղեկություններ էփոխանցել՝ նրանց ապօրինի գործունեության մեջ ներքաշելու նպատակով։

«ԴԺՀ-ի գծով ՌԴ ԱԴԾ վարչության քննչական բաժինը քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 275-րդ հոդվածի (պետական ​​դավաճանություն) հատկանիշներով», – հավելել է գերատեսչությունը։

Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Leave a comment