Այսօր՝ մարտի 6-ին, ժամը 06:30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները հայտնաբերել են կրակված մոտ 6 պարկուճ. մեկ հոգի տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։