Վերջը լավ է լինելու, եթե լավ չէ, ուրեմն վերջը չէ. Արշակ Սրբազան

Վերջը լավ է լինելու, եթե լավ չէ, ուրեմն վերջը չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«Այն ամենը ինչ-որ վերագրվել է ինձ բացարձակապես կապ չունի իրականության հետ, ընդամենը փորձ է ահաբեկելու, վախ ներշնչելու, որը իհարկե որևէ ազդեցություն չի կարող ունենալ։ Ամենամեծ ափսոսանքն այն է իմ համար, որ Բագրատ Սրբազանը մնաց խցում մենակ։ Վերջը լավ է լինելու, եթե լավ չէ՝ վերջը չէ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Վերաքննիչ դատարանի դատավոր Նիկողոսյանի որոշմամբ քիչ առաջ անհապաղ ազատ է արձակվել «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից։

Մանրամասները՝ տեսանյութում։

—00—ԼԱ

Leave a comment