Առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակներում արդեն 1 միլիոն 200 հազար այց է գրանցվել բուժհաստատություններում։
Այս մասին հայտնել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ։
«Եթե դիտարկենք, թե քանի անձ է օգտվել մի քանի ծառայությունների ձևաչափով, ապա 400 հազար քաղաքացի օգտվել է առողջության ապահովագրության համակարգից։ Անձ կա, որ ստացել է և հետազոտություններ, և դեղորայք, և վիրահատություն»,-ասել է Ավանեսյանը
Նախարարի պնդմամբ՝ առողջության ապահովագրության համակարգի լավարկման ու բարելավման աշխատանքները շարունակական են։
The post 400 000 քաղաքացի օգտվել է առողջության ապահովագրության համակարգից. Ավանեսյան appeared first on CIVILNET.