Մերձավոր Արևելքում պատերազմը չպետք է ազդի երեխաների վրա, հայտարարել է ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների հանձնաժողովը՝ անդրադառնալով Իրանում դպրոցի ուղղությամբ տեղի ունեցած ավիահարվածին։
«Հանձնաժողովը մտահոգված է քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների և հիվանդանոցների վրա հարվածների մասին հաղորդումներով, որոնք վնասել երեխաներին, խլել բազմաթիվ երիտասարդ կյանքեր։ Սա հիշեցում է, որ զինված հակամարտություններում երեխաներն ամենախոցելի խմբերից են, սա չպետք է երբեք դիտարկվի որպես պատահական կորուստ», – նշված է հայտարարության մեջ։
Կոմիտեն կոչ է արել հակամարտության բոլոր կողմերին անհապաղ զինադադար հաստատել, որպեսզի երեխաներն այլևս չտեսնեն սպանություն, տեղահանում, հոգեբանական վնասներ։
Կառույցը նաև հորդորել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները երեխաների պաշտպանությունն ապահովելու համար՝ ընդգծելով, որ դպրոցներն ու հիվանդանոցները չպետք է դառնան հարձակումների թիրախ, իսկ մարդասիրական կազմակերպությունները պետք է կարողանան անվտանգ հասնել օգնության կարիք ունեցող երեխաներին և ընտանիքներին։
Շաբաթ օրը Իրանի Մինաբ քաղաքում գտնվող դպրոցի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 150-ը։
The post Պատերազմը չպետք է ազդի երեխաների վրա. ՄԱԿ appeared first on CIVILNET.