«Հույս ունեմ՝ կկարողանանք կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ»․ Արարատ Միրզոյանի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետությունը հույս ունի Ռուսաստանի Դաշնության հետ համակողմանիորեն քննարկել երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգը և հասնել դրանց առողջացմանն ու կարգավորմանը։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ հայկական ապրանքների արտահանման շուկաների աստիճանական դիվերսիֆիկացման գործընթացին զուգահեռ, հայկական կողմի համար չափազանց կարևոր է պահպանել ու կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Միրզոյանի խոսքով՝ Երևանը շահագրգռված է կառուցողական երկխոսության միջոցով հաղթահարել առկա խնդիրներն ու զարգացնել փոխշահավետ համագործակցությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment