Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը X-ի միկրոբոլգում նշել է.
«Իրանի ահաբեկչական ռեժիմի կողմից նշանակված յուրաքանչյուր առաջնորդ, որը կշարունակի և կղեկավարի Իսրայելը ոչնչացնելու, Միացյալ Նահանգներին, ազատ աշխարհին և տարածաշրջանի երկրներին սպառնալու, ինչպես նաև իրանցի ժողովրդին ճնշելու ծրագիրը, կլինի ոչնչացման անվիճելի թիրախ։
Կարևոր չէ, թե ինչ է նրա անունը կամ որտեղ է թաքնվում։
Վարչապետը և ես Իսրայելի պաշտպանության բանակին հանձնարարել ենք պատրաստվել և գործել բոլոր միջոցներով՝ «Առյուծի մռնչյուն» գործողության նպատակների անբաժանելի մասը կազմող առաքելությունն իրականացնելու համար։
Կշարունակենք գործել ամբողջ ուժով՝ մեր ամերիկացի գործընկերների հետ միասին, իրանյան ռեժիմի կարողությունները ջախջախելու և Իրանի ժողովրդի համար այն տապալելու և փոխարինելու պայմաններ ստեղծելու համար»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: