https://arm.sputniknews.ru/20260304/kvorupciajic-minchev-migracia-ev-kadrajin-deficit-putiny-nshel-e-ngni-arajnahertutjunnery-99472788.html
Կոռուպցիայից մինչև միգրացիա և կադրային դեֆիցիտ. Պուտինը նշել է ՆԳՆ–ի առաջնահերթությունները
Կոռուպցիայից մինչև միգրացիա և կադրային դեֆիցիտ. Պուտինը նշել է ՆԳՆ–ի առաջնահերթությունները
Sputnik Արմենիա
Գերատեսչության ներքին խնդիրներից նախագահն առանձնացրել է անձնակազմի կադրային պակասը։ 04.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-04T17:33+0400
2026-03-04T17:33+0400
2026-03-04T17:39+0400
վլադիմիր պուտին
ներքին գործերի նախարարություն (նգն)
ռուսաստան
միգրացիա
կոռուպցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99468620_0:0:2980:1677_1920x0_80_0_0_e90ef879e54a6357f8ea2048cd92ea3c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԳՆ կոլեգիայի ընդլայնված նիստում նշել է գերատեսչության աշխատանքի հիմնական առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ մի շարք ուղղություններով կառույցի գործունեությունը համադրելի է մարտական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների հետ:Պուտինը առանցքային խնդիր է համարել կոռուպցիայի դեմ պայքարը՝ նշելով նման դրսևորումներին կոշտ արձագանքելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել ազգային նախագծերին ուղղվող միջոցների պաշտպանությանը. դրանք պետք է պաշտպանված լինեն գողություններից և ոչ նպատակային օգտագործումից:Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետՌԴ նախագահը նաև կոչ է արել ակտիվացնել հակազդեցությունը տնտեսական հանցագործություններին, այդ թվում՝ պաշտպանական-արդյունաբերական համալիրում և ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում, ուժեղացնել պայքարը թմրաբիզնեսի դեմ և հաշվի առնել ծայրահեղական ուղղվածության հանցագործությունների աճը 2025 թվականին:Նախագահն առանձին անդրադարձել է անօրինական միգրացիայի թեմային։Գերատեսչության ներքին խնդիրներից նա առանձնացրել է անձնակազմի էական չհամալրվածությունը։ Դրա հաղթահարման համար, երկրի ղեկավարի խոսքով, որոշումներ են ընդունվել աշխատակիցների նյութական և սոցիալական ապահովության մակարդակի բարձրացման վերաբերյալ:«Այդ կապակցությամբ մի շարք որոշումներ են ընդունվել, և դրանք երաշխավորված կկատարվեն՝ սկսած արդեն ընթացիկ տարվանից», – ասել է ՌԴ նախագահը։Ռուսաստանցիների 76,9%–ը վստահում է Պուտինին. հարցումՊուտինը նշել է, որ արտաքին մարտահրավերների և մասշտաբային խնդիրների պայմաններում ՆԳՆ աշխատանքը համազգային նշանակություն է ստանում:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99468620_0:0:2732:2048_1920x0_80_0_0_729304d599911d63b8b61328362ae4ea.jpg.webp
վլադիմիր պուտին, ներքին գործերի նախարարություն (նգն), ռուսաստան, միգրացիա, կոռուպցիա
վլադիմիր պուտին, ներքին գործերի նախարարություն (նգն), ռուսաստան, միգրացիա, կոռուպցիա
Գերատեսչության ներքին խնդիրներից նախագահն առանձնացրել է անձնակազմի կադրային պակասը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԳՆ կոլեգիայի ընդլայնված նիստում նշել է գերատեսչության աշխատանքի հիմնական առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ մի շարք ուղղություններով կառույցի գործունեությունը համադրելի է մարտական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների հետ:
Պուտինը առանցքային խնդիր է համարել կոռուպցիայի դեմ պայքարը՝ նշելով նման դրսևորումներին կոշտ արձագանքելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել ազգային նախագծերին ուղղվող միջոցների պաշտպանությանը. դրանք պետք է պաշտպանված լինեն գողություններից և ոչ նպատակային օգտագործումից:
ՌԴ նախագահը նաև կոչ է արել ակտիվացնել հակազդեցությունը տնտեսական հանցագործություններին, այդ թվում՝ պաշտպանական-արդյունաբերական համալիրում և ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում, ուժեղացնել պայքարը թմրաբիզնեսի դեմ և հաշվի առնել ծայրահեղական ուղղվածության հանցագործությունների աճը 2025 թվականին:
Նախագահն առանձին անդրադարձել է անօրինական միգրացիայի թեմային։
«Անօրինական միգրացիայի դեմ պայքարը պետք է բարձրացվի նոր մակարդակի», – ընդգծել է Պուտինը՝ հավելելով, որ ՆԳՆ կառուցվածքում միգրացիոն ծառայության ստեղծումն արդեն արդյունքներ է տալիս:
Գերատեսչության ներքին խնդիրներից նա առանձնացրել է անձնակազմի էական չհամալրվածությունը։ Դրա հաղթահարման համար, երկրի ղեկավարի խոսքով, որոշումներ են ընդունվել աշխատակիցների նյութական և սոցիալական ապահովության մակարդակի բարձրացման վերաբերյալ:
«Այդ կապակցությամբ մի շարք որոշումներ են ընդունվել, և դրանք երաշխավորված կկատարվեն՝ սկսած արդեն ընթացիկ տարվանից», – ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է, որ արտաքին մարտահրավերների և մասշտաբային խնդիրների պայմաններում ՆԳՆ աշխատանքը համազգային նշանակություն է ստանում: