Կոռուպցիայից մինչև միգրացիա և կադրային դեֆիցիտ. Պուտինը նշել է ՆԳՆ–ի առաջնահերթությունները

https://arm.sputniknews.ru/20260304/kvorupciajic-minchev-migracia-ev-kadrajin-deficit-putiny-nshel-e-ngni-arajnahertutjunnery-99472788.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99468620_0:0:2732:2048_1920x0_80_0_0_729304d599911d63b8b61328362ae4ea.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վլադիմիր պուտին, ներքին գործերի նախարարություն (նգն), ռուսաստան, միգրացիա, կոռուպցիա

վլադիմիր պուտին, ներքին գործերի նախարարություն (նգն), ռուսաստան, միգրացիա, կոռուպցիա

Բաժանորդագրվել

Գերատեսչության ներքին խնդիրներից նախագահն առանձնացրել է անձնակազմի կադրային պակասը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԳՆ կոլեգիայի ընդլայնված նիստում նշել է գերատեսչության աշխատանքի հիմնական առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ մի շարք ուղղություններով կառույցի գործունեությունը համադրելի է մարտական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

Պուտինը առանցքային խնդիր է համարել կոռուպցիայի դեմ պայքարը՝ նշելով նման դրսևորումներին կոշտ արձագանքելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել ազգային նախագծերին ուղղվող միջոցների պաշտպանությանը. դրանք պետք է պաշտպանված լինեն գողություններից և ոչ նպատակային օգտագործումից:

Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ

ՌԴ նախագահը նաև կոչ է արել ակտիվացնել հակազդեցությունը տնտեսական հանցագործություններին, այդ թվում՝ պաշտպանական-արդյունաբերական համալիրում և ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում, ուժեղացնել պայքարը թմրաբիզնեսի դեմ և հաշվի առնել ծայրահեղական ուղղվածության հանցագործությունների աճը 2025 թվականին:

Նախագահն առանձին անդրադարձել է անօրինական միգրացիայի թեմային։

«Անօրինական միգրացիայի դեմ պայքարը պետք է բարձրացվի նոր մակարդակի», – ընդգծել է Պուտինը՝ հավելելով, որ ՆԳՆ կառուցվածքում միգրացիոն ծառայության ստեղծումն արդեն արդյունքներ է տալիս:

Գերատեսչության ներքին խնդիրներից նա առանձնացրել է անձնակազմի էական չհամալրվածությունը։ Դրա հաղթահարման համար, երկրի ղեկավարի խոսքով, որոշումներ են ընդունվել աշխատակիցների նյութական և սոցիալական ապահովության մակարդակի բարձրացման վերաբերյալ:

«Այդ կապակցությամբ մի շարք որոշումներ են ընդունվել, և դրանք երաշխավորված կկատարվեն՝ սկսած արդեն ընթացիկ տարվանից», – ասել է ՌԴ նախագահը։

Ռուսաստանցիների 76,9%–ը վստահում է Պուտինին. հարցում

Պուտինը նշել է, որ արտաքին մարտահրավերների և մասշտաբային խնդիրների պայմաններում ՆԳՆ աշխատանքը համազգային նշանակություն է ստանում:

Leave a comment