ԱՄՆ կառավարության որոշ աշխատակիցների թույլատրվել է լքել Կիպրոսը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ Պետդեպարտամենտը թույլատրել է ամերիկյան կառավարության որոշ աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների լքել Կիպրոսը անվտանգության սպառնալիքների պատճառով, հայտարարել է կղզում ԱՄՆ դեսպանատունը։

Դիվանագիտական ​​​​առաքելության կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ թույլտվությունը վերաբերում է ԱՄՆ կառավարության այն աշխատակիցներին, որոնց գործունեությունը կապված չէ արտակարգ իրավիճակների հետ։

Ամերիկյան կառավարության աշխատակիցների ընտանիքների անդամները նույնպես կարող են լքել երկիրը։

Leave a comment