Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.
«Իրանում Մինաբի աղջիկների դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի համար նախատեսված գերեզմանոցների այս լուսանկարը տարածվել է ողջ միջազգային մամուլում։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը կոչ է արել Իրանում աղջիկների դպրոցի վրա մահացու հարձակման հետևում կանգնած ուժերին հետաքննել դեպքը և կիսվել միջադեպի վերաբերյալ իրենց ունեցած տեղեկություններով՝ առանց նշելու, թե ում են համարում պատասխանատու։
«Գերագույն հանձնակատարը կոչ է անում անհապաղ, անաչառ և մանրակրկիտ հետաքննություն անցկացնել հարձակման դեպքի հանգամանքների վերաբերյալ։ Հետաքննության պատասխանատվությունը կրում են հարձակումն իրականացրած ուժերը», — Ժնևում կայացած մամուլի ասուլիսում ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի խոսնակ Ռավինա Շամդասանին։
Այդ մասին գրել էր «Reuters»-ը։
Հ․Գ․ Ինքս այս թեմայով արտահայտվելու պատշաճ ու հարմար բառեր չունեմ…»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: