Սոչիի շրջանում 4,4 և 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Բաժանորդագրվել

Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 35 կմ խորության վրա:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Սոչիի շրջանում 4,4 և 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է գրանցվել: Տեղեկությունը ստացվել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից։

Կենտրոնի տվյալներով՝ նոր երկրաշարժի էպիկենտրոնից Սոչի հեռավորությունը կազմում է 28 կմ:

Հաղորդվում է նաև, որ Սոչիի շրջանում ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 35 կմ խորության վրա:

Ինչպես հայտնել է Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը, երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է ծովում՝ Սոչիից 23 կմ հեռավորության վրա, ցնցումները զգացվել են հանգստավայրի մի քանի շրջաններում:

Պրոշունինի խոսքով՝ տուժածներ և ավերածություններ չկան, քաղաքի ամբողջ ենթակառուցվածքն աշխատում է բնականոն ռեժիմով:

Leave a comment