Մեկնարկեց աշխատանքային այցս Վրաստան. վարչապետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան:


Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին: Մարտի 4-ին տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը։


Նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։

Դիտումների քանակ6

Leave a comment