Ազդարարվեց «Հայկական վեկտոր» նախաձեռնության մեկնարկը

Երևան, 2026թ․ մարտի 2-ին մի շարք հանրային և հասարակական գործիչներ՝ քաղաքագետներ, տնտեսագետներ, ժողովրդագիրներ, արևելագետներ, միջազգային իրավաբաններ, բարձր տեխնոլոգիական ճարտարագետներ և այլ ոլորտների ներկայացուցիչներ ազդարարեցին «Հայկական վեկտոր» նախաձեռնության մասին։

Նախաձեռնության գաղափարը ծնվել է բազմաթիվ ոլորտային քննարկումների արդյունքում՝ Հայաստանի հանրային-քաղաքական կյանքում, կառավարման մեջ և բարեփոխումների գործընթացում թե՛ տարբեր բնագավառների արհեստավարժ կադրերի, թե՛ հանրության ավելի լայն մասնակցություն ապահովելու հրամայականից։

Նախաձեռնության անդրանիկ հավաքը որոշեց նախաձեռնողներին մինչև մարտ ամիսը ներառյալ լիազորել՝

1 մշակել նախաձեռնության գաղափարական և ծրագրային հենքը,

2 խորհրդակցությունների շարք սկսել համախոհ, գաղափարակից անհատների, հանրային դեմքերի ու ուժերի հետ՝ քննարկելու հանրային, քաղաքացիական և քաղաքական լայն համախմբման հեռանկարները,

3  որոշում կայացնել համագումար հրավիրելու, նախաձեռնության ինստիտուցիոնալ գրանցման և 2026թ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին հնարավոր մասնակցության ձևաչափի վերաբերյալ։

Նախաձեռնության ֆեյսբուքյան էջը հետայսու կտեղեկացնի ընթացիկ և կարևոր իրադարձությունների մասին

«Հայկական վեկտոր» նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment