Բարդ և հետաքրքիր էր. բրազիլացի ուսանողը` ՀՀ–ի բարձր տեխնոլոգիաների օլիմպիադայի մասին

https://arm.sputniknews.ru/20261106/bard-ev-hetaqrqir-er-brazilaci-usanvoghy-hhi-bardzr-tekhnvolvogianeri-olimpiadaji-masin-108990709.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108928280_2:0:1598:1197_1920x0_80_0_0_56595cb97ccaec6ad3e93f0c5289e4c2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

օլիմպիադա, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, տտ, բրազիլիա

օլիմպիադա, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, տտ, բրազիլիա

Բաժանորդագրվել

Բրազիլացի ինժեներ ուսանողնանցել է ազգային ընտրության փուլը և ներկայացրել իր երկիրը Երևանում անցկացված միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայում: Իր երկրում նա մասնակցում է միկրոհսկիչների ազգայինմոդելի ստեղծման նախագծին։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Երևանում անցկացված միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան բարդ էր, իսկ առաջադրանքները՝ հետաքրքիր ու արդիական։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է օլիմպիադայի մասնակից, Բրազիլիայի Սանտա Մարիա քաղաքի դաշնային համալսարանի 4-րդ կուրսի ուսանող Վինիսիուս Գաբրիել Շուլցը։

Հարցին, թե ինչպես է տեղեկացել հեռավոր Հայաստանում նման օլիմպիադայի մասին՝Վինիսիուսը պատասխանել է, որ հայտարարությունը իրեն փոխանցել է դասախոսը։ Այնուհետև ինքը տեղում անցնելով թեստը և դառնալով ազգային փուլի հաղթող՝ իրավունք է ստացել ներկայացնելու Բրազիլիան օլիմպիադայում:

Օլիմպիադայի ավարտից հետո տարբեր երկրներից Հայաստան ժամանած ուսանողներին Երևանում «Silicon Mountains» բարձր տեխնոլոգիաների համաժողովի շրջանակներումպարգևատրել են, ինչպես նաև կազմակերպել են էքսկուրսիա դեպի Երևանի Ինժեներական քաղաք:

Վինիսիուսը համեմատելու բան ունի՝ նա եղել է Սան Պաուլոյի համալսարանի (միջազգային վարկանիշներով` Լատինական Ամերիկայի առաջատար համալսարան) կամպուսում: Ասում է, որ Երևանի Ինժեներական քաղաքը մասշտաբով փոքր է, բայց նույնպես հարմար է, իսկ ինժեներիային և էլեկտրոնիկային նվիրված կլաստեր ստեղծելը շատ լավ գաղափար է:

Իր հայրենիքում Շուլցը մասնակցում է միկրոհսկիչների ազգայինմոդելի ստեղծման նախագծին՝ որպես մասնագետների մեծ թիմի անդամ, մշակելով ճարտարապետությունը (հիմնական տարրերի դասավորությունը)։ Միկրոհսկիչների մանրամասնդիզայնը պատրաստ է և հաջողությամբ փորձարկվել է: Հնարավոր է՝ մեկ-երկու տարի հետո սկսվի մոդելի արտադրությունը։

Միկրոհսկիչներըօգտագործվում են պարզ և նույնատեսակ առաջադրանքներ կատարող գործիքներում, օրինակ` հասարակական տրանսպորտում տոմսերը նույնացնելու կամ լվացքի մեքենա կառավարելու համար, այսինքն` այնտեղ, որտեղ կարիք չկա օգտագործել լիարժեքհամակարգիչներ։ Միկրոհսկիչների սեփական արտադրությունը կարող է խթանել ներքին ռոբոտաշինության և գործիքաշինության զարգացմանը:

Վինիսիուսի խոսքով՝ ինքը հնարավորություն ունի հայաստանցիմասնագետներին ներկայացնել նախագիծը և օգնել նրանց կապ հաստատել բրազիլացի գործընկերների հետ։

Նշենք, որ օլիմպիադայի հաղթողը Լիանա Խաչատրյանն է (Հայաստան), երկրորդ տեղը զբաղեցրել է Ասան Նդիայեն (Ֆրանսիա), երրորդ տեղը կիսել են Նատալի Չուլջյանը (Լիբանան), Արթուր Սարիբեկյանը (Հայաստան) և Անտոն Գլինինը (Ռուսաստան):

Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան 2006 թվականից Երևանում անցկացնում է «Synopsys» ՏՏ ընկերությունը:

Leave a comment