Նման վարքագիծը կարող է ունենալ ընդամենը մեկ ելք՝ վախճան. Թորոսյանն՝ ընդդիմությանը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թեև շատ ենք սրա մասին խոսել, բայց մեկ անգամ էլ արժի շեշտել։

Հավաքական ընդդիմության ամենամեծ ձախողումն այն է, որ նրանք անդադար մեղադրում են մեզ իրար հակասող երևույթների մեջ։

Մեկ մեղադրում են պատերազմ հրահրելու, մեկ՝ Ղարաբաղը «տալու» մեջ, թեև Ղարաբաղի շուրջ բանակցությունները միշտ «տալու» մասին են եղել։

Մեկ մեղադրում են կրթական համակարգը քանդելու, մեկ՝ դպրոցներ կառուցելու մեջ։

Մեկ մեղադրում են առողջապահությունը քանդելու, մեկ՝ առողջության ապահովագրություն ներդնելու մեջ։

Մեկ մեղադրում են կենսաթոշակները չբարձրացնելու, մեկ՝ բարձրացնելու մեջ։

Մեկ մեղադրում են դաշնակիցներ չունենալու, մեկ՝ դաշնակիցներ ձեռք բերելու մեջ։

Մեկ մեղադրում են մեր սահմանները վատ պաշտպանելու, մեկ՝ բանակը արդիականացնելու և դրա համար գումար չխնայելու մեջ։

Ժամանակին մեղադրում էին խաղաղության բացակայության, հիմա՝ խաղաղություն բերելու մեջ։

Եվ այսպես շարունակ։ Իսկ գիտե՞ք, թե ինչու։

Որովհետև սեփական միտք և օրակարգ չունեն։ Նրանց գաղափարական ամենամեծ թռիչքը մեր ցանկացած գործողության հակադրվելն է, բառիս բուն իմաստով ցանկացած գործողության՝ տրամաբանության և ողջամտության բոլոր սահմանները հատելով։

Իսկ նման վարքագիծը կարող է ունենալ ընդամենը մեկ ելք՝ վախճան։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը։

Leave a comment