Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում ԱՄՆ դեսպանատան վրա երկու անօդաչու թռչող սարքերով հարձակում է գրանցվել, որի արդյունքում հրդեհ է բռնկվել. հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ հրդեհը փոքր է եղել, և դեսպանատան շենքը լուրջ վնաս չի կրել։
Անօդաչու թռչող սարքերով հարձակման պահին դեսպանատան շենքը, ըստ տեղեկությունների, դատարկ է եղել, և ոչ ոք չի տուժել։