Անկարան հերքում է, որ Իրանը հարվածել է Թուրքիայում գտնվող ամերիկյան ռազմաբազային

Քաղաքականություն

02.03.2026 | 21:37

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է սոցցանցերում շրջանառվող պնդումները, թե Թուրքիայում ԱՄՆ ռազմական բազան հարված է ստացել՝ այդ լուրերն անվանելով «ապատեղեկատվության հստակ ակտ», գրում է Turkiye today-ը։

«Թուրքիայում որևէ օտարերկրյա պետության պատկանող ռազմական բազա չկա: Թուրքիայի օդային տարածքը, ցամաքային տարածքը, ծովային իրավասության տարածքները և ռազմական կառույցները լիովին գտնվում են նրա ինքնիշխանության և վերահսկողության ներքո։ Մեր երկրի դեմ որևէ հարձակում չի եղել: Թուրքիան տարածաշրջանային հակամարտությունների կողմ ներկայացնելու փորձ կատարող գրառումները հստակ ապատեղեկատվության ակտ են»,- ասվում է կենտրոնի X-ի միկրոբլոգում  հայտարարության մեջ։

Նշվում է, որ Անկարայի պաշտպանական և անվտանգության կառուցվածքը շարունակում է լիովին գործել իր բոլոր բաղադրիչներով, իսկ զարգացումները վերահսկվում են իրական ժամանակում համապատասխան հաստատությունների կողմից։ Կոչ է արվել հանրությանը՝ զերծ մնալ անհիմն մեղադրանքներին հավատալուց և հաշվի առնել միայն պաշտոնական հայտարարությունները։

Իրանը շաբաթ օրը սկսված հարվածներից ի վեր Մերձավոր Արևելքում թիրախավորել է առնվազն վեց ամերիկյան ռազմական օբյեկտ՝ ըստ The New York Times-ի վերլուծության, որը հիմնված է արբանյակային պատկերների, իսկությունը հաստատված տեսանյութերի և ԱՄՆ ռազմական պաշտոնյաների հայտարարությունների վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment