Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ

Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը՝ միջին ծանրության։

Այս պահին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել են, որ Երևան–Աշտարակ ավտոճանապարհի 38-րդ կմ-ին բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և MAZ մակնիշի բեռնատարը։

Ըստ նախնական տվյալների՝ կա 5 տուժած և 2 զոհ։

Leave a comment