Հայաստանի ԱԳՆ-ն և ԵՄ հանձնակատարը քննարկել են Մերձավոր Արևելքի լարվածությունը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ, որի ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակը և դրա ազդեցությունը տարածաշրջանի անվտանգության վրա։ Զրույցի ընթացքում կողմերը անդրադարձել են նաև Հայաստանի և ԵՄ միջև առաջիկա բարձրաստիճան միջոցառումների և այցերի օրակարգային հարցերին։

Հիշեցնենք, որ հունվարի վերջին Միրզոյանն ու Կոսը հանդիպել էին և քննարկել խաղաղության հաստատման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը։

Leave a comment