Կատարի պետական​​ էներգետիկ ընկերությունը դադարեցրել է հեղուկ բնական գազի արտադրությունը՝ Իրանի հարվածների պատճառով

Քաղաքականություն

02.03.2026 | 20:40

Կատարի ազգային նավթային ընկերությունը՝ Qatar Energy-ն, որը հեղուկ բնական գազի աշխարհի խոշորագույն արտադրողներից է, հայտարարել է, որ դադարեցնում է հեղուկ բնական գազի և դրան առնչվող արտադրանքի արտադրությունը՝ Կատարի Ռաս Լաֆանում և Մեսայիդում գտնվող արդյունաբերական օբյեկտների վրա հարձակումների պատճառով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ընկերությունը չի նշել, թե երբ է նախատեսում վերսկսել արտադրությունը։

Այս ֆոնին, ըստ AFP-ի, եվրոպական բորսայում գազի գներն աճել են 50 տոկոսային կետով։

Ավելի վաղ Goldman Sachs ներդրումային ընկերությունը կանխատեսել էր գազի գների կտրուկ աճ՝ Իսրայելի և ԱՄՆ-ի միջև Իրանի հետ պատերազմի պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment