Իրանի սահմանային ուղեկալների թիրախավորման հետևանքով առնվազն 41 զոհ կա

Իրանն այսօր. Իրանին հասցվող վնասները բազմաշերտ են և նպատակ ունեն հնարավորինս շատ ուղղություններով ճգնաժամեր հարուցել։

📍Դրա օրինակներից է սահմանային ուղեկալների թիրախավորումը, որի հետևանքով կա առնվազն 41 զոհ:

Իրանական կողմը չի հստակեցնում, թե որ սահմանների մասին է խոսքը, բայց ենթադրաբար թիրախավորվել են արևմտյան, գուցե նաև հարավարևելյան սահմանային ուղեկալները: Հենց այս հատվածներում են Իրանի սահմանապահները պարբերաբար բախվում անջատողական զինված խմբավորումների հետ։ Սահմանների հսկողության թուլացումն ու այս խմբավորումների ակտիվացումը լրացուցիչ մարտահրավեր կարող է դառնալ իշխանությունների համար:

📍Հարվածների տակ են նաև տարբեր քաղաքների ոստիկանական բաժանմունքները, սա իր հերթին ներքին վերահսկողության թուլացման նպատակ կարող է հետապնդել, որը հատկապես խնդրահարույց կարող է լինել հնարավոր ցույցերի դեպքում:

📍Սոցիալ-տնտեսական, հումանիտար ուղղությունների թվում են Թեհրանի շուկայի, հիվանդանոցի, շտապ օգնության ծառայության շենքի թիրախավորումը:

📍Զուգահեռաբար, Թեհրանն էլ է, կարծես, ընդլայնում թիրախավորվող օբյեկտների շրջանակը. այսօր հաղորդումներ են եղել սաուդական նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ հարձակման մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment