Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել | ՄԱՄՈՒԼ.ամ

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել։

«Զրույցի ընթացքում Արաղչին հայտնել է, որ Իրանը գտնվում է լայնածավալ պատերազմի մեջ ու վրեժխնդիր կլինի իր նահատակ առաջնորդի համար:

Զրույցի ընթացքում Միրզոյանը ցավակցություն է հայտնել Գերագույն առաջնորդի և Իրանի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ։

Նա նաև հայտարարել է այդ պայմաններում անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերելու Հայաստանի պատրաստակամության մասին և հույս հայտնել, որ ստեղծված իրավիճակը կլուծվի դիվանագիտական ​​ճանապարհով»,- հաղորդում է Mehr-ը։

Leave a comment