Այս շաբաթ կկնքվի պայմանագիր մետրոյի նոր կայարան կառուցելու նպատակով
«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարան կառուցելու նպատակով կայացել է ներդրումային ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության մրցույթը: Այս շաբաթ կկնքվի պայմանագիր հաղթող ընկերության (կոնսորցիումի) հետ, այնուհետև կապահովվի ֆինանսական միջոցների հատկացման գործընթացը, որից հետո փաստացի աշխատանքները կարող են մեկնարկել։ Աշխատանքի իրականացման համար հատկացված է 120 օրացուցային օր։
Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։